▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլենդելաբնակ հայը կալանավորվել է՝ 1.29 մլն դոլարը ապօրինի ճանապարհով յուրացնելու համար

Ամերիկյան Wells Fargo բանկային ընկերության նախկին մենեջեր Ալբերտ Յագուբյանին կալանավորել են 1.29 մլն դոլարի չափով գումար ապօրինի ճանապարհով օրինականացնել օգնելու համար: Յագուբյանը 2 տարի շարունակ օգնել է գլենդելաբնակ Արտաշես Դարբինյանին ու Օրբել Հակոբյանին ապօրինի ճանապարհով ստացված գումարները օրինականացնել բանկի միջոցով: Դրա դիմաց Յագուբյանը ստացել է իր բաժինը:

Խաբեբաները առևտրային ապրանքանիշների տերերին առաջարկում էին հետևել հեղինակային իրավունքների պահպանմանը ու կանոնավոր հաշվետվություններ ուղարկել, սակայն իրականում ապրանքանիշների տերերի ուղարկած գումարները փոխպանցվում էին այլ հաշվեհամարների:

Ալբերտ Յակուբյանը հրաժարվել է ընդունել իր մեղքը: Հատկանշական է այն հանգամանքը, որ Արտաշես Դարբինյանն ու Օրբել Հակոբյանը նախկինում դատված են եղել խաբեության համար: Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին