|
«Ինչպես գիտեք, վերջերս ոստիկանական բաժանմունքում տեղի ունեցավ բռնության՝ այս տարվա երկրորդ դեպքը: Միջադեպի կապակցությամբ առայժմ արձագանք չունենք»,- Գլխավոր դատախազության շենքի մոտ ընթացող ակցիայի ժամանակ ասել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ հավելելով, որ ցանկանում են հեռուստացույց նվիրել Աննա Վարդապետյանին: «Նպատակն է, որ նա այս հեռուստացույցի միջոցով հնարավորություն ունենա հետևելու ՀՀ-ում տեղի ունեցող դեպքերին. այն, բացի Հ1-ից, այլ ալիքներ էլ է բռնում: Կտեղեկանա, որ փաստաբանների նկատմամբ բռնության դեպքեր են տեղի ունենում»,- նշել է նա: |
|
«Երկրի բարձրագույն ամբիոնից ՀՀ գլխավոր դատախազը հայտարարեց, որ տեղեկացված չէ փաստաբանների նկատմամբ բռնության դեպքից, հետևաբար, ենթադրելով, որ միայն Հ1-ի լրատվական բազային է հետևում, հեռուստացույց նվիրելով ուզում ենք ասել, որ կան ինֆորմացիայի այլ աղբյուրներ. ալիքները թերթելով՝ կտեղեկանա փաստաբանների դեմ բռնությունների մասին»,- այս մասին էլ նշել է փաստաբան Մարինե Ֆարմանյանը: |


