▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գլխավոր դատախազը փաստացի առաջարկում է մահապատժի ենթարկել Նիկոլ Փաշինյանին»

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

«Անկախության շարժում» նախաձեռնության ղեկավար Էդգար Ղազարյանի գրառումը․

«Գլխավոր դատախազը փաստացի առաջարկում է մահապատժի ենթարկել Նիկոլ Փաշինյանին
Զոհված զինծառայողների կոչով օրերս ՀՀ դատախազության մոտ մեր կողմից հնչեցված փաստարկները հասել են հասցեատերերին, սակայն, Հայրենիքի դավաճանության ենթադրյալ հանցանքի հանգամանքները պարզելու նպատակով, գլխավոր դատախազը ոչ թե որոշել է Նիկոլ Փաշինյանին մեղադրանք առաջադրել, այլ առաջարկություններ է ներկայացրել հայրենիքի դավաճանության համար մահապատիժ սահմանելու համար։ Հուսանք գլխավոր դատախազը գիտակցում է, որ հայրենիքի դավաճանությանը համահավասար հանցագործություն է վտանգավոր հանցագործին ազատության մեջ թողնելը, ակնհայտ փաստերն անտեսելն ու նրան պատասխանատվության չենթարկվելը, հանցագործության հանգամանքները կոծկելն ու անտեսելը և այլն։ Չի բացառվում, որ ներկայացված առաջարկությունների շահառուն կարող է լինել ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլը առաջարկության հեղինակը։
Դերակատարների հստակեցմանը հաշված օրեր են մնացել»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին