▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնացեք Նիկոլ Փաշինյանի մոտ և ասեք, որ չեք կարողանում ղեկավարել «Իմ քայլը» խմբակցությունը. Սամսոնյանը` Մակունցին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

/filemanager/uploads/2019/09/week-1/ani_samsonyan.jpeg

«Հարգելի Իմ Քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց,

Ես ուրախ եմ, որ դուք հարգում եք մարդու պատվի և արժանապատվության իրավունքը և դատապարտում եք դրա դեմ ոտնձգությունները։ Մենք էլ։

Բայց որտեղ եք եղել Դուք այս մեկ ու կես տարին, որ չեք նկատել Ազգային ժողովի բարձր ամբիոնից Ձեր խմբակցության անդամների վիրավորանքները և զրպարտությունները Լուսավոր Հայաստանի և նրա անդամների նկատմամբ։

Ըստ այդմ, ես երկու առաջարկ ունեմ Ձեզ։

Եթե այդքան ցավագին եք ընդունել Աժ նախագահի տեղակալի պատվի և արժանապատվության դեմ Ձեր նշած ոտնձգությունները, ապա ստեղծեք խորհրդարանում Էթիկայի հանձնաժող, որը կքննի Էդմոն Մարուքյանի հնչեցրած պատասխանը Ալեն Սիմոնյանին։

Բայց։

Միևնույն ժամանակ կքննվի նաև Լուսավոր Հայաստանի նկատմամբ հնչեցրած զրպարտությունները առ այն, որ մենք Միքայել Մինասյանի պրոյեկտն ենք։ Եթե չապացուցեցիք և փաստեր չներկայացրեցիք /արդեն մեկ տարի ու կես դատարկ օդ եք կրակում/ իշխանության 87 պատգամավորներով՝ Ձեր գլխավորությամբ, կմոտենաք Ազգային Ժողովի ամբիոնին և ներողություն կխնդրեք Լուսավոր Հայաստանից։

Երկրորդ առաջարկս հետևալն է։ Գնացեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ և նրան ասեք, որ Դուք չեք կարողացել և չեք կարողանում ղեկավարել իշխող խմբակցությունը, որովհետև չեք տիրապետում վիճակին և չեք կարողանում կարգուկանոն հաստատել «Իմ քայլը» իշխող խմբակցությունում»:

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին