ԵՊՀ հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Սուսաննա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի մեծահասակ կնոջ պատմածից այսօր շատ ազդվեցի, ասում է՝ մի քանի օր առաջ Կոմիտասի Սիթիում առևտուր արեցի, տոպրակս դրեցի պահարանի մեջ, հետո աչքերիս առաջ մթնեց, քանի որ շաքար ունեմ, գնացի մի հատ փոքր մանդարին վերցրի, կերա։ Վազելով եկան անվտանգության աշխատողները, ինձ անպատվեցին, թե ինչու կերար մանդարինը, բացատրեցի, որ վատ էի զգում, այնքան ամոթանք տվին, որ տոպրակս էլ մոռացա ու դուրս եկա խանութից։ Հիմա ամաչում եմ գնալ՝ ուզել տոպրակս, հանկարծ ինձ կասեն ՝ դու էն մանդարին գողացող կինը չե՞ս(ի դեպ, այդ կինն Ախալքալաքից էր, ասում էր ՝ գնամ Վրաստան, դրանց մի արկղ մանդարին բերեմ, թող կշտանան)»։