▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գնանք պարսիկների հետ գիշերենք, որ պատվաստվենք կամ թեստ հանձնե՞նք»․ Արթուր Ղազարյան

Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ առողջապահության նախարարն իր ներքին իրավական ակտով պարտադրում է բոլորին թեստ հանձնել կամ պատվաստվել, պարտավոր է.
1. Ներկայացնել հանրությանը՝ քանի՞ թեստային կենտրոն կա Հայաստանում և քանի՞ հոգի են դրանք ի վիճակի օրական սպասարկել։
2. Քանի պատվաստման կետ կա Հայաստանում, և որքան պատվաստանյութ կա, որ տեսակի են դրանք և որքան կարող են մարդ պատվաստել օրական։
Առողջապահության նախարարը պետք է իմանա, որ Հայաստանում կա 650,000 աշխատող։
Եթե պարզվի, որ եղած համակարգը ունակ չէ սպասարկել այս քանակի մարդ, ապա ոնց է նա հոկտեմբերի 1-ից պարտադիր դարձնում այս դրույթները։
Եվ ի վերջո, տիկինը կյանքում եղել է՞ Հյուսիսային պողոտայի պատվաստման կետում։ Սա՞ եք մեզ առաջարկում որպես լուծում։ Գնանք պարսիկների հետ գիշերենք, որ պատվաստվենք կամ թեստ հանձնե՞նք»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին