▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գորիս» ՔԿՀ-ի դատապարտյալը Ֆեյսբուքի միջոցով 420.000 դրամ է հափշտակել քաղաքացուց

«Գորիս» ՔԿՀ-ի դատապարտյալ Սարգիս Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հայտնում է դատական տեղեկատվական համակարգը, «Գորիս» ՔԿՀ-ի դատապարտյալ Սարգիս Գրիգորյանը, ազատազրկման մեջ գտնվելով, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է ոմն Մանուշի հետ:

Դատապարտյալը ներկայանալով  իբրև Վրաստանում գործող տուրիստական գործակալության աշխատակից՝ գումարը ետ վերադարձնելու պայմանով մաս-մաս վերցրել է 420.000 ՀՀ դրամ գումար և խաբեության եղանակով հափշտակել այն՝ Մանուշակին պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին