«Սուրբ Աստվածամայր» բկ-ն ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Օրեր առաջ Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու հետեւանքով ընկել է ժայռից ու ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել Երեւան՝ «Սուրբ Աստվածամայր» բկ: Նրա մոտ առկա էր համակցված վնասվածքներ, գանգուղեղային վնասվածք, թոքերի սալջարդ։ Միացված է եղել արհեստական շնչառության սարք։
Արդեն այսօր աղջկա մոտ կա դրական դինամիկա, գիտակցությունը կայուն է, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք»:


