▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գունավոր պատը կպաշտպանի ադրբեջանական գնդակից. «Ժողովուրդ»

Տավուշի սահմանագոտում կառուցվեց ադրբեջանական գնդակոծություններից առաջին պաշտպանիչ պատը: Օգոստոսի 31-ին Ներքին Կարմիրաղբյուրում կայացավ վերանորոգված մանկապարտեզի բացումը:

Նշենք, որ «Փարոս»  հիմնադրամն այդ նպատակով հատկացրել է 56 հազար ԱՄՆ դոլար: Այդ ծրագիրը ֆինանսավորվել է Նյու Յորքից փաստաբան Ժան-Մարի Աթամյանի կողմից:

Մանկապատեզի նորոգումից զատ հենց խաղահրապարակին կից կառուցվել է գունագեղ  պաշտպանիչ պատ, որի շնորհիվ երեխաները կարող են մանկապարտեզի բակում ապահով խաղալ:

Նշենք, որ 1180 բնակիչ ունեցող գյուղի մանկապարտեզ է հաճախում 25 երեխա, գյուղապետ Մանվել Կամենդատյանն  ասաց,  որ մտադիր են երկրորդ խումբ բացել:  

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին