▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գողական մենթալիտետը կերել է բոլորին

Գողապետությունում չէր կարող չիշխել գողական մենթալիտետը: Այն ներխուժել է կյանքի բոլոր բնագավառներ, բնականաբար նաև առաջին հերթին քաղաքական: Քաղաքական գործիչների ինքնահաստատման, հասարակության մեջ կայացած լինելու ամենաարդյունավետ ձևը դարձել է «գողական փախնելը»: Առանց «լավ տղա» կամ նույնիսկ «լավ աղջիկ» երևալու հասարակությունը «պռիզնատ» չի գալիս որևէ գործչի: Առանց «ռազբիրատների» մեջ մտնելու, առանց «սուչի զոնում» կռիվ տալու, առանց «սռոկ» ադբիտ անելու, որևէ գործիչ «քաղաքական ավտարիտետ» չի կարող լինել, իսկ առանց դրա անիմաստ է քաղաքական դաշտում ժամավաճառություն անելը:
Պախանից մինչև նորաթուխ քաղաքական գործիչ, առանց գողական մենթալիտետի, չեն կարող թպրտալ և «տուտ ժե» կփչանան, եթե մի պահ հանկարծ շեղվեն գողական կերպարից: Ցավոք այս օրն է հասել հայ քաղաքական դաշտը՝ հայոց գողապետությունում...

Արմեն Զատիկյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին