▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գողություն Հ1-ից

pastinfo.am-ը գրում է, որ Հ1-ի ֆիլմադարանից կինոժապավեն են գողացել. 50-ամյա Ռուդոլֆ Հովակիմյանը մեղադրվում է գողություն կատարելու մեջ, սակայն գողությունը շարքային չէ՝ մշակութային է: Ըստ գործի նյութերի, գողացված 441.600 ՀՀ դրամ արժողության 736 հատ կինոժապավենները  մեղադրյալը «հանձնել  է ոմն Արմանի» անհավանական ցածր գնով՝  20 հազար ՀՀ դրամով: 

 

Այսպես, ըստ Հովակիմյանին առաջադրված մեղադրանքի, նա 2013թ. հոկտեմբերի 14-ին և 15-ին` ժամը 18.30–ի սահմաններում, դռան փականը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Հովսեփյան 26 հասցեում գտնվող «Հայաստանի հանրային հեռուստատեսության» ՓԲԲ-ի ֆիլմադարանի պահեստարան, և այնտեղից հափշտակել է 736 հատ կինոժապավեն, որի արժեքը գնահատվել է շուրջ 441.600 ՀՀ դրամ:
Ըստ մեղադրական եզրակացության, Ռ.Հովակիմյանը կինոժապավենները  լցնելով պարկերի մեջ՝ մի մասը 2013թ. հոկտեմբերի 14-ին, իսկ մնացածը հոկտեմբերի 15-ին, իր անձնական օգտագործման «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Երևան քաղաքի «Սարի թաղի հրապարակ»  կոչվող հատված և հանձնել է ոմն Արմանին՝ դրանց դիմաց վերջինիցս ստանալով րնդհանուր 20.000 ՀՀ դրամ գումար։
Ռուդոլֆ Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի 177-րդ  հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ շինություն ապօրինի մուտք գործելով՝ գողություն, 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց իրացնելու նպատակի  թմրամիջոցների ապօրինի շրջանառություն: Ի դեպ, փաթեթավորված և կնքված թմրամիջոցը կցված է քրեական  գործին: Հովակիմյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Այսպես, ըստ Հովակիմյանին առաջադրված մեղադրանքի, նա 2013թ. հոկտեմբերի 14-ին և 15-ին` ժամը 18.30–ի սահմաններում, դռան փականը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Հովսեփյան 26 հասցեում գտնվող «Հայաստանի հանրային հեռուստատեսության» ՓԲԲ-ի ֆիլմադարանի պահեստարան, և այնտեղից հափշտակել է 736 հատ կինոժապավեն, որի արժեքը գնահատվել է շուրջ 441.600 ՀՀ դրամ:

Ըստ մեղադրական եզրակացության, Ռ.Հովակիմյանը կինոժապավենները  լցնելով պարկերի մեջ՝ մի մասը 2013թ. հոկտեմբերի 14-ին, իսկ մնացածը հոկտեմբերի 15-ին, իր անձնական օգտագործման «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Երևան քաղաքի «Սարի թաղի հրապարակ»  կոչվող հատված և հանձնել է ոմն Արմանին՝ դրանց դիմաց վերջինիցս ստանալով րնդհանուր 20.000 ՀՀ դրամ գումար։ Ռուդոլֆ Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի 177-րդ  հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ շինություն ապօրինի մուտք գործելով՝ գողություն, 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց իրացնելու նպատակի  թմրամիջոցների ապօրինի շրջանառություն: Ի դեպ, փաթեթավորված և կնքված թմրամիջոցը կցված է քրեական  գործին: Հովակիմյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին