«Երբ օգտվում եք սոցիալական ցանցերից միշտ հիշեք, որ հնարավոր է դուք մենակ չեք: Գրեթե բոլոր սոցիալական ցանցերը՝ սկսած «Սկայպ»-ից, վերջացրած ֆեյսբուքով, գաղտնալսվում են: Գործում է «Պրիզմա» անունով մի համակարգ, որը գաղտնի գործակալներին թույլ է տալիս թափանցել օգտատերերի ոչ միայն հրապարակային , այլև ներքին գործունեությունների մեջ »,- ասել է տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը՝ խոսելով սոցիալական ցանցերում տեղեկատվության անվտանգության մասին :
Ըստ մասնագետի լավ ինտերնետ-խուզարկուն սոցցանցից շատ բան կարող է իմանալ:Օրինակ, «օդնոկլասսնիկի.ռու» կայքի այցելուները, շատ հստակ պատկերացում կարող են կազմել Հայաստանի ռազմական զորամասերի մասին, որովհետև այնտեղ ծառայող բոլոր տղաները լուսանկարներ են տեղադրում զորամասերից:
Սամվել Մարտիրոսյանը խոսելով, սոցիալական ցանցերի, հատկապես «Ֆեյսբուք»-ի ակտիվ կիրառման մասին, նշել է, որ այն տեղեկատվությունն ավելի օպերատիվ կերպով է հասցնում մամուլին, նպաստում է քաղաքացիական նախաձեռնությունների կազմակերպմանն ու առաջընթացին, միևնույն ժամանակ հիշեցնեոլով, որ այստեղ նույնպես պետք է հետևել անվտանգության կանոններին: Մասնագետը խորհուրդ է տվել ծածկագրերն հաճախ փոխել, ընտրել նվազագույնը 10 նիշից բաղկացած բարդ ծածկագրեր՝ մեծատառերի, փոքրատառերի ու թվերի համադրմամբ եւ շատ անձնական բնույթի տեղեկություններ չտարածել: