▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում աշխատակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի աշխատակազմում անառողջ մթնոլորտ է տիրում, որը հանգեցրել է ծեծկռտուքի։

 Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո»-ն։ 

Մասնավորապես, բռնություն է գործադրվել հիվանդանոցի տեխնիկայի անվտանգության պատասխանատու Վաչե Գյոզալյանի նկատմամբ։ Վիճաբանության մյուս կողմը եւս հվանդանոցի տնտեսական մասի աշխատակից է, ով վերջերս է նշանակվել տնօրենի կողմից եւ համարվում է նրա «մարդը»։

Կայքը փորձել է կատարվածի հանգամանքները ճշտել տուժողից, ով ակնհայտ կաշկանդված էր եւ նախընտրում էր չխոսել։ Միջադեպի մասին լրագրողի հարցին ի պատասխան Վաչե Գյոզալյանն ասել է․ «Ինչ կարեւոր է»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին