▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրիգորի Սահակյանի մասին խոսքը լուսաբանվել է հակառակ՝ բացասական ընկալմամբ

«Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, 
Հանրապետության նախագահի՝ այսօր ուղիղ եթերով հանդես գալուց հետո որոշ լրատվականներ Գրիգորի Սահակյանի մասին նախագահի խոսքը լուսաբանել են հակառակ՝ բացասական ընկալմամբ: Պատերազմի առաջին օրերից սկսած՝ հայրենիքի հանդեպ նրա մատուցած ռազմական բնույթի ծառայություններն արժանի են միայն բարձր գնահատականի, և պատահական չէ, որ վերջինս նախագահի կողմից հատուկ խրախուսանքի է արժանացել:
Խնդրում եմ շտկել»,- այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Լրատվամիջոցները գրել էին․  «ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերի ժամանակ կոնկրետ դեպքեր է հայտնել, որ զինվորականները հրաժարվել են մեկնել ռազմաճակատ:

«Մի դեպք նշեմ. գնդապետ Գրիգորի Սահակյանը, որ պիտի ուղեկցեր ՀՀ-ից եկած երկու գումարտակ, զեկուցում է, որ հրաժարվում են Շուշիի պաշտպանման համար պլանավորված օպերացիային մասնակցելուց»,- ասել է նա»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին