Լրագրողների հետ զրույցում նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հարց ուղղեցին. «Շատերն ասում են` բա Գասպարյան Վովան իր ողջ կերպարով ինչպե՞ս թույլ տվեց, որ 2018 թվականին իշխանափոխություն լինի»:
-Այսինքն, ի՞նչ` իմ կերպարը ո՞րն ա, ես պիտի գնդակահարեի՞ մարդկանց,- պատասխանեց Գասպարյանը:
-Դե ցրեիք, ինչպես «Էլեկտրիկ Երևան»-ը ո՞նց ցրեցիք:
-Ջրեցի: Որովհետև գրպանները ցեմենտ էին լցրել, որ ոստիկանների աչքերին լցնեն: Ես էլ ասացի` ջրեք, թող բետոն դառնա: