▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գшզելի վшրորդը որոշել է կնոջ шչքի шռшջ կտրել դերասան Արտյոմ Կшրшպետյшնի կոկորդը. բացառիկ մանրամասներ

Դիտեք նաև՝

ՍթարՆյուզ-ը գրում է, որ  հետևել է դերասան, հումորիստ Արտյոմ Կարապետյանի վերջին հեռուստահարցազրույցին և առանձնացրել է հետաքրքիր մտքերը։

Արտյոմ Կարապետյանը մեկնել էր որոշ ժամանակ  Հայաստանից և արտերկրում զբաղվում էր ոչ մասնագիտական աշխատանքով։ Արդյո՞ք նա այդ նույն աշխատանքը չէր կարող անել հայրենիքում։

«Այտեղ ամենակարևորն այն է, որ այդ տարիներն ու այդ ժամանակահատվածն ինձ  համար շատ կարևոր և հետաքրքիր են եղել։Եթե չապրեի Պիտերում, լիքը բաներ այսօր չէին լինի։Դա ինձ ուրախացնում է,որովհետև այդ ճանապարհը վերելքներ են եղել, վայրէջքներ, ինձ գոհացրել են,որովհետև ես կարողացել եմ  հասկանալ ինձ,աշխատել ինձ վրա։Ես չեմ նայում,այ, որ չգնայի այդ նույն բանն այստեղ անեի,տենց եթե նայեմ,այսօր չէր լինի այն, ինչ կա»։

6 տարի դերասանն արտերկրում ապրելուց հետո վերադարձավ ՀՀ և մի ամիս անց համացանցում հայտնվեց սկանդալային մի տեսանյութ,որ ինչ-որ գազելի վարորդ որոշել է կնոջ աչքի առաջ կտրել Արտյոմի կոկորդը.

«Մի հետաքրքիր դեպք էր ,որը ոչ կարող ես ջնջել, ոչ մի կողմ դնել և վերջ։ Ամեն դեպքում եղավ այն,որ ուզում էի հասկանալ` ինչքանով է աշխատում մեր երկրում իրավապահ մարմինները ՝հասկացա, որ չի աշխատում։Դրանից հետո էլի դեպքեր եղան,  բնականաբար այդ ամենից հետո չէի բարձրաձայնի, բայց շատ դեպքեր եղան։Մի անգամ նույնիսկ փորձեցի իրավապահ մարմիններին դիմել, որ մեզ օգնենք ,սակայն օգնություն չեղավ։Իմ համար կամ ինչ-որ մեկի համար նորություն  չէր ,որ այդ մարմինը չի աշխատում,բայց սեփական մաշկի վրա մի հատ էլ հասկանալ, պետք էր։Եթե չկա արդյունք` ուրեմն այդ ապարատը փչացել է և մի բան պետք է փոխվի։Իրենց համար էլ է դժվար,նրանցից շատերը չգիտեն` ինչ ՞են անում ,ինչի՞ համար է այդ առաքելությունը»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին