▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյուլը Էրդողանին տեղն է դրել

Փետրվարի 9-ին տեղի էր ունեցել Թուրքիայի նախկին և ներկա նախագահներ՝ Աբդուլլահ Գյուլի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթը գրել էր, թե հանդիպումը և դրա բովանդակությունը քաղաքական կուլիսներում տարատեսակ խոսակցությունների և մեկնաբանությունների տեղիք է տվել: Ըստ թերթի տեղեկությունների՝ Գյուլը հանդիպման մասին իր մտերիմներին պատմելիս ասել է, թե Էրդողանին տեղն է դրել ու դուրս եկել:

Աբդուլլահ Գյուլը «Twitter» միկրոբլոգի իր էջում հերքել է թերթի հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունը՝ ասելով. «Թերթերից մեկը նախագահ Էրդողանի հետ փետրվարի 9-ի հանդիպման մասին անպարկեշտ և անհիմն արտահայտությունն է օգտագործել: Այդ արտահայտություններից և ոչ մեկը ճիշտ չէ»:

Աղբյուր` Ermenihaber
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին