▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում 4-րդ հարկից ընկած երեխան գիտակցության չգալով մահացել է

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Ցավով հայտնում եմ, որ Գյումրիում՝ 4-րդ հարկից ընկած 6 տարեկան երեխան գիտակցության չգալով մահացել է։

Տեղափոխվել էր Երևան ծայրահեղ ծանր վիճակում, կոմայի մեջ, միացված արհետական շնչառության սարքին։

Վերջին տարում բարձր հարկերից ընկնելու դեպքերը հաճախակի են դարձել, ուստի խնդրում ենք ու հորդորում ծնողներին, ավելի զգոն լինել երեխաների նկատմամբ՝ նման դեպքերից խուսափելու համար»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին