▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում արցախյան պատերազմում զոհված զինվորի մայրը 7 ամիս անց մայրացել է

Գյումրեցի Չաքրյանների ընտանիքը արցախյան 44-օրյա պատերազմում կորցրել է ժամկետային զինծառայող որդուն: Բայց իրենց մեջ ապրելու ուժ ու հույս են գտել ևս մեկ որդու ծնունդով: Երեկ Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցում լույս աշխարհ է եկել Չաքրյանների կրտսեր զավակը՝ հերոս Դավիթ Չաքրյանի եղբայրը:

Այս մասին հաղորդում է Shantnews.am-ը:

Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի հիվանդասենյակներից մեկն առաջինը շտապում են ոչ թե ծննդկանի հարազատները, այլ հիվանդանոցի աշխատակիցները: Անցած երեկոյան այստեղ լույս աշխարհ է եկել այն փոքրիկը, որին սպասում էին հիվանդանոցի ամբողջ աշխատակազմով, իսկ ծննդկանը նույն բուժհաստատության աշխատակիցն է:

7 ամիս առաջ գործընկերները ցավակցում էին Լուսինեին ավագ որդու՝ Դավիթի զոհվելու համար, իսկ այսօր շնորհավորում են ևս մեկ զավակի լույս աշխարհ գալու առիթով:

«Սկզբում չէի հավատում, հետո պարզվեց, որ իսկապես հղի եմ: Չէի ուզում նորից մայրանալ առողջական խնդիրների պատճառով, բայց ընտանիքիս անդամները և գործընկերներս օգնեցին հաղթահարել դժվարությունները: Որդուս չուզեցի Դավիթ անունը տալ: Դավիթը մեզ համար կմնա Դավիթ, իսկ կրտսերը կկրի Դանիել անունը»,- Shantnews-ին ասել է Լուսինե Արսենյանը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին