Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում «բնակարանային գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վարույթը նախաձեռնվել է սեպտեմբերի 15-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին դիմած Շիրակի մարզի բնակիչ Ռոման Փ.-ի ահազանգի փաստով:
Այդ օրը Ռոման Փ.-ն ահազանգել է ոստիկանության Կումայրիի բաժին և հայտնել , որ սեպտեմբերի 14-ի ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 15-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք կոտրել են Ռիժկովի փողոցի 6 հասցեում գտնվող բնակարանի պատշգամբի ապակին, մտել ներս, այնուհետև կոտրել բնակարանի աշխատասենյակի մուտքի դռան ներքևի հատվածը, տունն ու աշխատասենյակը տակնուվրա արել, ապա հեռացել:
Ռամոն Փ.-ն ոստիկաններին հայտնել է նաև, որ ինքը չի կարող հայտնել արդյոք բնակարանից գողություն կատարվել է, թե ոչ:
Շամշյանի տեղեկություններով բնակարանը պատկանում է Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:
Դիտեք նաև՝