▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրու Յոթ վերք եկեղեցու մոմավաճառը վարակվել է կորոնավիրուսով. Միքայել Աջապահյան

Գյումրու Յոթ վերք եկեղեցու մոմավաճառը վարակվել է կորոնավիրուսով: 

tert.am-ն է գրում, որի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը , մասնավորապես, ասել է․ 

«Այլ վարակվածներ բարեբախտաբար չկան: Թեստավորվել է շուրջ 25 հոգի, երեկ երեկոյան բոլորի թեստերի պատասխանները բացասական են եղել: Մինչև մայիսի մեկը, սակայն գտնվելու ենք ինքնամեկուսացման մեջ»:

Նա նաև տեղեկացրեց, որ եկեղեցին գործում է: «Երեկ Յոթ վերքի զանգերը չեն ղողանջել, քանի որ մոմավաճառը վարակվել էր և մնացած բոլոր աշխատողներն արդեն ինքնամեկուսացման և մեկուսացման հրահանգի մեջ էին, չնայած այդ ժամանակ արդեն հայտնի էին թեստերի պատասխանները, մենք նպատակահարմար համարեցինք, որ Յոթ վերքը դուրս մնա այդ ընդհանուր ծրագրից և չխախտեցինք ինքնամեկուսացման վիճակը»,- նշել է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին