▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյուղը կանգնի-գերան կկոտրի...

ՍԴ-ն կասեցրել է «պարտադիր կուտակային կենսաթոշակ»-ը , ովքեր տխրել են, հիշեցնեմ, որ այն գործում է արդեն մի քանի տարի է` կամավոր սկզբունքով և գործելու է , կարող եք միանալ: Իսկ ասածս այն է, որ հարգելի «հԸ հԸ» քաղաքացիներ, երբ դուք միավորվում եք, մեզ վատաբանելու փոխարեն` սատարում եք, կամ գոնե չեք խանգարում, կառավարությունը ստիպված է լինում զիջումների գնալ` թեկուզ ձևականորեն, թեկուզ` ժամանակավոր .... մի քիչ ըմբոստ եղեք էլի տնաշեններ. սա ընդամենը հերթական ապացույցն է, որ պայքարողն է հաղթում.... ես այսօր երկրորդ անգամ եմ տոնում մեր "ժամանակավոր" հաղթանակը ու հպարտ եմ, որ հավատացել եմ ու մինչև վերջ գնացել եմ , հուսով եմ հաջորդ անգամ ավելի շատ մարդիկ կմիանան ու ավելի քիչ մարդիկ կպախարակեն ինձ և ինձ նմաններին : Գյուղը կանգնի-գերան կկոտրի:

 

Լուսինե Բադալյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին