▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյուղմթերքի գների կայունությունը հայտնվել է ռիսկի տակ. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Ներկայացնում ենք առևտրային ցանցերի ներկայացուցիչների բաց նամակը` Նիկոլ Փաշինյանին: 

 

«ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո պարոն վարչապետ,

Ողջունում ենք ՀՀ կառավարության կողմից որդեգրած առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարողներին օրինական դաշտ բերելու քաղաքականությունը:

Միաժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ խոշոր առևտրային ցանցերի գործունեությունը, այդ թվում գյուղմթերքի գների կայունությունը, հայտնվել է ռիսկի տակ` հաշվի առնելով մի շարք սկզբունքային հանգամանքներ:

Картинки по запросу գյուղմթերք

 

 

 

 

 

 

 

Մթերային ցանցային խանութները ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի թույլատվությամբ բացել են Ա/Ձ-ներ և գյուղմթերքի շրջանառությունը իրականացրել են այդ Ա/Ձ-ների միջոցով, որի համար սահմանվել է 5 տոկոս շրջանառության հարկ: Օրինակ, եթե գյուղմթերքը գյուղացուց գնվել է 1,000 ՀՀ դրամով և վաճառվել 1,100 ՀՀ դրամով, հարկային մարմին որպես շրջ. հարկ վճարվել է 55 ՀՀ դրամ, իսկ եթե ցանցերը գործունեություն ծավալեին առանց Ա/Ձ-ների, ապա վերջիններս պետք է ընդհանուր գնից վճարեին 20 տոկոս ԱԱՀ, ինչն անթույլատրելի է, քանի որ ԱԱՀ-ի վճարման պարտավորությունը կրելու էր սպառողը, ինչն էլ իր հերթին կբերեր գյուղմթերքի բավական անհիմն թանկացումնրի: Ստացվում է, որ Պետական եկամուտների կոմիտեն գյուղմթերքի դիմաց ցանցերի շահույթի զգալի մասը արդեն իսկ գանձել է և հիմա պահանջում է ևս 20 տոկոս հարկի վճարում նախկին շրջանառությունից, որը ցանցները չեն աշխատել: 

Վերը նշվածը կարող է հանգեցնել  այլ երկներից ներկրվող գյուղմթերքի էական քանակի ավելացմանը ի վնաս տեղական շուկայի: Վտանգված է նաև թե առևտրային ցանցերի անցնցում գործունեությունը, թե աշխատատեղեր ապահովելու խնդիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված ցանցերում աշխատում են շուրջ 10,000 քաղաքացիներ:

 

 

 

 

 

 

 

 

Ուստի առաջարկում ենք համապատասխան օրենսդրական լուծումներ նախաձեռնել խնդրո առարկայի վերաբերյալ:

Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում ենք կազմակերպել հանդիպում առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ հնարավորինս սեղմ ժամկետներում` թանկացումներից խուսափելու և ստեղծված իրավիճակը քննարկելու համար:

 

Հարգանքներով`

Երևան Սիթի սուպերմարկետների ցանց` Հայկ Իսրայելյան 

Նոր Զովք սուպերմարկետների ցանց` Արամ Արամյան

Կրպակ սուպերմարկետների ցանց` Սիմոն Խաչատրյան

Կայզեր սուպերմարկետների ցանց` Պարթև Պետրոսյան

Սաս Գրուպ սուպերմարկետների ցանց` Ստեփան Սահակյան

Պարմա սուպերմարկետների ցանց` Աշոտ Կարապետյան

Ծիրան սուպերմարկետների ցանց` Արման Գալստյան

Էվրիկա սուպերմարկետների ցանց` Թեմուր Ուսուբով

Վաս գրուպ սուպերմարկետների ցանց` Սամվել Ղազարյան

Դանիելյան սուպերմարկետ` Տիգրան Դանիելյան

Շիրակ խանութների ցանց՝ Գևորգյան Գոռ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին