Այսօր համացանցում, մասնավորապես Ֆեյսբուքում ոչ միանշանակ գնահատականներ են տարածվել Հանրային հեռուստաընկերության աշխատելաոճի վերաբերյալ: Մի խումբ օգտատերեր քննադատում են Մայիսի 9-ի տոնական եթերին Հ1-ի ոչ բավարար պատրաստվածությունն ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը:
Օրինակ` Ֆեյսբուքի օգտատեր Մարին Աղեկյանն իր էջում նման գրառում է կատարել. «Հ1-ի առավոտյան ծրագրում հնչող սխալների կոմեդիան ոչնչով չի զիջում Շեքսպիրի համանուն պիեսին.անգրագետ հարցադրումներ, ուղիղ եթերին անպատրաստ, մայիսյան հաղթանակների պատմագրությանն ոչ այնքան ծանոթ հաղորդավարներ: Եթերում անընդհատ տարակարծություն է լինում. մայիսյան երկտոն, թե եռատոն հաղթանակներ: Բայց գլուխգործոցը Արևիկ Ուդումյանի հարցադրումն էր. նա իր շիկահեր գլխով կարծում է, որ «Հարսանիք լեռներում» Շուշիի ազատագրման օպերացիայի մասին բացահայտումներն առաջին անգամ արվել են «Ազատ գոտու» եթերում... ու սա ամենը չէ. նրանք դեռ 12 ժամ կլինեն ուղիղ եթերում …»:
Իսկ Ֆեյսբուքի մեկ այլ օգտատեր Հայկ Թախտաջյանն էլ իր էջում հավելել է. «Հ1- ով ուղիղ եթեր է: Օպերատորների, ժուռնալիստների, ռեժիսորի դիլետանտությունն ուղղակի ապշեցուցիչ է. Գյուղական TV»,- իր գրառումը եզրափակում է օգտատերը: Համացանցում նաև կարծքիներ են տարածվել, թե Հ1-ի եթերին հետևելիս թվում է` ոչ թե մայիսի 9-ն է` տոնական օր, այլ ապրիլի 24-ը: