Սույն թվականի փետրվարի 17-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընհանուր իրավասության դատարանից ստացել եմ դատական ծանուցագիր այն մասին, որ իմ կողմից յուրահատուկ հարգանք վայելող «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը քաղաքացիական հայց է ներկայացրել իմ՝ Հովհաննես Եսայանի և անկախ լրագրող՝ Վիգեն Վանյանի դեմ՝ մեզ մեղադրելով իրեն զրպարտելու մեջ: Հայցվորը նկատի է ունեցել 05.06.2014 թվականին Վիգեն Վանյանի ստորագրությամբ հրապարակված «Գեղցիական գրագետի տվայտանքները» վերնագրով հոդվածը, որը ararum.am կայքը վերցրել է Վիգեն Վանյանին պատկանող ֆեյսբուքյան էջից և տեղադրել է ակտիվ հղում:
Ըստ հայցադիմումի պարզ է դառնում, որ հայցվորը վիրավորվել է հոդվածում նշված մի քանի արտահայտություններից: Ստորև ներկայացնում ենք հայցվորի կողմից ընդգծված արտահայտությունները.
«Բոլոր իշխանավորների ու փողավորների առաջ ծունկ դնողի», «մի ճամբարից մյուսին թռնողին», «միշտ իրեն փող տվողների թևերի տակ ծվարող», «Էս գեղցի ֆիլիստերը», «Լիսկայի ոխերիմ հակառակորդն է ու փողով նրա դեմ հոդված գրողը», «հաչալ», «ստորաքարշ իր այս կեցվածքով»:
ԱԱյս արտահայտությունները հայցվորը համարում է վիրավորական, քանի որ, ըստ նրա, դրանք գրավոր խոսքի միջոցով արատավորում են իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը: Այս ամենի ճշմարտացիությունը մենք չենք վիճարկում և այդ իսկ պատճառով չենք անդրադառնում հարգելի հայցվորի կողմից ընդգծված արտահայտությունների բացվածքի նկարագրին: Այնուամենայիվ հայտնում ենք, որ ararum.am կայքը տվյալ հոդվածի և նրանում արտահայտված մտքերի հետ բացարձակապաս ոչ մի առնչություն չունի: Ararum.am կայքը պահպանելով «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի» պահանջները, պահպանել է նաև հեղինակային իրավունքի կանոներները և վերոհիշյալ հոդվածը տեղադրել է կայքում՝ նշելով է հեղինակի անունը և տեղադրելով ակտիվ հղում:
Չնայած այս ամենին, լինելով լրագրող և պահելով լրագրողական էթիկայի բոլոր նորմերը, ես ՝ ararum.am կայքի նախկին խմբագիր Հովհաննես Եսայանս, պատրաստ եմ հերքել հոդվածում նշված հայցվորի կարծիքով վիրավորական համարվող արտահայտությունները: Նշում եմ, որ «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը բոլոր իշխանավորների ու փողավորների առաջ ծունկ դնող չէ, մի ճամբարից մյուսին անցնող չէ, միշտ իրեն փող տվողների թևերի տակ ծվարողներից չէ, գեղցի ֆիլիստեր չէ, Լիսկայի ոխերիմ հակառակորդը երբևիցե չի եղել և նրա դեմ փողով հոդվածներ չի գրել, հաչալ չգիտի, իր կերտվածքով ստորաքարշ չէ:
Սույն հրապարակումը կարող է դիտարկվել որպես հերքում: Սակայն ևս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ ես ոչ մի առնչություն չունեմ հոդվածում արծարծված մտքերի հետ: Ինչպես նաև պատրաստ եմ ցանկացած ժամանակ տրամադրել հայցվորի պահանջված մեկ լուման նրա կողմից համապատասխան հաշվեհամար ներկայացնելուց հետո տասնհինգ օրվա ընթացքում:
Միակ բանը, որ չենք կարող անել այս պահին հերքումը ararum.am կայքով հրապարակելն է, քանի որ ararum.am կայքը, մոտ երեք ամիս է չի աշխատում, ունի մոտավորապես երկու միլիոն ՀՀ դրամի հասնող պարտք: Եթե «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագրի համար այս հարցը սկզբունքային է և նա պնդում է, որ հերքումը տպագրվի հենց ararum.am կայքում, ապա հանգանակության պայմանով ararum.am նախկին խմբագրակազմը Սամվել Ալեքսանյանից կարող է ընդունել համպատասխան գումարը կայքը վերաբացելու և հերքում տպագրել համար:
Հ.Գ. Սյուն հերքման տեքստը ուղարկվում է «Սյունյաց երկիր» գլխավոր խմբագիրն, դրվում է հաշտության համաձայանագրի հիմքում, որի ստորագրելուց հետո դատական պրոցեսը կարող է ավարտված համարել:
Ararum.am կայքի նախկին խմբագիր Հովհաննես Եսայան