Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը կադրեր է ներկայացրել Գյումրիից ու գրել է․
«Գյումրիի օր օրի գեղեցկացող ու աշխուժացող փողոցներում երեկ հանդիպեցինք զբոսաշրջիկների բազմաթիվ խմբերի։ Հանրահայտ Պոնչիկ-Մոնչիկի մուտքի մոտ հերթ էր գոյացել, մինչեւ ներսում սեղան ազատվի։
Չերքեզի ձորում նաեւ փոքրիկ-սիրունիկ հարսանիք էր, ինչի պատճառով, ինչպես սեփականատերը ձեւակերպեց, ստիպված է եղել բազմաթիվ հյուրերի «նեղացնել»։
Գյումրու ժող. գործիքների պետական նվագախումբը եւ վոկալիստները պարզապես հիասքանչ էին։
Հաճելի էր, անչափ հաճելի էր այդ ամենը տեսնելը»: