▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակառակորդը Քարվաճառի ուղղությամբ փորձել է դիվերսիոն ներթափանցում իրականացնել. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր գրեթե բոլոր ուղղություններով ադրբեջանական զինված ուժերը՝ հրոսակախմբերի, վարձկանների հետ շարունակել են հարձակողական գործողությունները։ Թաղավարդ գյուղի ուղղությամբ ոչնչացվել է դիվերսիոն խումբ: Մարտունիից հարավ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները՝ զրահատեխնիկայի, օդուժի, հրետանու աջակցությամբ, փորձել են հարձակում զարգացնել։ Կորցնելով մի քանի զրահատեխնիկա և զգալի թվով կենդանի ուժ՝ հետ են շպրտվել ելման բնագծեր: Հյուսիսային հատվածում՝ Քարվաճառի ուղղությամբ մի քանի տեղամասում, փորձ է կատարվել ծխածածկույթի քողի տակ, դիակները հանելու պատրվակով դիվերսիոն ներթափանցում իրականցնել դեպի մեր միջդիրքային տարածություններ, սակայն հայտնաբերվել են և հեռահար՝ հատկապես հրետանու կրակով ոչնչացվել ու հետ շպրտվել։ Քիչ առաջ «Սմերչ» կայանից հրթիռակոծվել է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները: Կան տուժածներ: Ստեփանակերտում թիրախավորվել է մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը:

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին