▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակառակորդը շփման գծի մոտ թռիչքներ է իրականացնում. հայկական կողմը աչալուրջ հետևում է

Հուլիսի 13-ին՝ ժամը 08:26-ից սկսած, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարեւելյան ուղղությամբ հակառակորդը շփման գծից 30 կմ խորության վրա, ուղղաթիռների եւ ինքնաթիռների կիրառմամբ, անց է կացնում ուսումնամարզական թռիչքներ:

ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ ժամը 11:00-ի դրությամբ այդ ուսումնամարզական թռիչքներին ներգրավված է եղել 12 ինքնաթիռ եւ 41 ուղղաթիռ:

«ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ռադիոլոկացիոն, կրակային եւ դիտարկման համակարգերի միջոցով վերահսկում են ադրբեջանական զինուժի ուսումնամարտական թռիչքները եւ աչալուրջ հետեւում դրանց գործողություններին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին