ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հակառակորդի հարվածից վիրավորում ստացած Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանի մոտ դիտվում է դրական դինամի կա և կյանքին վտանգ չի սպառնում»:
Հիշեցնենք, որ Չինարի գյուղի 48-ամյա բնակիչը երեկ վիրավորվել էր հակառակորդի կրակոցից: Նրա մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում:


