▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակոբ Ինջիղուլյանը ցուցմունքի ժամանակ ճանաչել է ադրբեջանցի դիվերսանտին

ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակված, ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստում, այսօր  որպես գործով վկա, ներկա էր մոտ մեկ տարի առաջ Ադրբեջանում գերեվարված ՊԲ ժամկետային նախկին զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը: Նշենք, որ դիվերսիոն խմբի անդամների ձերբակալման ժամանակ նրանց մոտ հայտնաբերված տեսախցիկում ի թիվս այլ տեսանկարահանումների, առկա է եղել նաև Ադրբեջանում Հակոբ Ինջիղուլյանի հարցքաննությունը ներկայացնող տեսանյութ:

Դատական նիստին հրավիրված համակարգչային մասնագետի օգնությամբ վկա Հակոբ Ինջիղուլյանը նախ ծանոթացել է Ադրբեջանում հարցաքննության ժամանակ նկարահանված տեսանյութին, որից հետո պատասխանելով դատավորի, պետական մեղադրողի և դատապաշտպանների հարցերին նշել է, որ գերության ընթացքում, ադրբեջանցիները փոքր տեսախցիկով հարցաքննությունների ժամանակ տեսանկարահանումներ են կատարել։ Ըստ Իջիղուլյանի, դատական նիստում որպես իրեղեն ապացույց ներկայացված, սպանված դիվերսանտ Հասան Հասանովի մոտ հայտնաբերված տեսախցիկն արտաքին տվյալներով համապատասխանում է ադրբեջանական բանտում իր հարցաքննության ընթացքում օգտագործված տեսախցիկին: Ավելին, տեսնելով Հասանովի նկարը Իջիղուլյանը ճանաչել է նրան` հաստատելով, որ նա ներկա էր եղել իր հարցաքննություններին։Դատական նիստի ավարտին, դատավոր Անատոլի Թադևոսյանը հայտարարեց դատաքնության փուլի ավարտի մասին, և հավելել, որ դեկտեմբերի 12-ին կսկսվի դատական վիճաբանության փուլը:

 

Artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին