▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվելու է երրորդ երկիր. հարազատները հանդիպել են ԿԽՄԿ ներկայացուցիչներին

Այսօր  ԿԽՄԿ  հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները  հանդիպել են հայ ռազմագերի Հակոբ ինջիղուլյանի հարազատների հետ: 

Հարազատները ASEKOSE.am-ին փոխանցեցին, որ հանդիպումը բավական կարճ է տևել: Հիմնականում տեղեկացրել են, որ Հակոբը տեղափոխվելու է երրորդ երկիր, ապա նամակներ են փոխանակել:

Հարազատներին ուղղված նամակում Հակոբը նշել է, որ ամեն ինչ լավ է: 

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել էր հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում և գերեվարվել:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն  արդեն հայտնել էին, որ Հակոբը ցանկություն է հայտնել երրորդ երկիր վերադառնալ:

Հիշեցնենք նաև, որ թե ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, թե ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը բազմիցս հավաստիացրել են, որ եթե Հակոբը վերադառնա Հայաստան, նրան քրեական հետապնդում չի սպասվում:  

ASEKOSE.am-ի թղթակիցը փորձել է կապ հաստատել նաև ԿԽՄԿ գրասենյակի հետ, որտեղից խոստացել են պատասխանել մեկ ժամվա ընթացքում:

Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին