▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հալեպի հայաշատ թաղամասի հրթիռակոծությունից 4 հայ է զոհվել

Հինգշաբթի, Հալեպի Նոր գյուղ թաղամասի վրա զինյալ ահաբեկիչներն ավելի քան 30 հրթիռ են արձակել։

 

««Զվարթնոց» հայկական եկեղեցու փողոցում ընկած հրթիռի հետևանքով հրկիզվել է հայ արհեստավորներից մեկի արհեստանոցը։ Զոհվել են 3 հայեր, որոնց ածխացած դիակները տեղափոխվել են հիվանդանոց»,- այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը՝ նշելով, որ ավելի ուշ  մահացել է նաև Նոր գյուղում վիրավորված մեկ այլ հայորդի։

 

Զոհված 4 հայերի անուններն են՝  Վազգեն Ճապաղջուրյան, Լևոն Քելխաչերյան, Հովսեփ Ջանեցյան, Խաչիկ Աբուլաբության։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին