▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համացանցը ողողվել է 2016թ. Անդրանիկ Քոչարյանի` Ռուբեն Հայրապետյանին գովաբանող տեսանյութով

Համացանցում տարածվում է երեք տարի առաջ նկարահանված՝ «Շաբաթ երեկո Կարմենի հետ» հաղորդումը, որի հյուրն Անդրանիկ Քոչարյանն է, ով Ռուբեն Հայրապետյանի մասին այսպես է արտահայտվում. «Ռուբեն Հայրապետյանն իմ ընկերն է և ինքն ինձ հետ միասին Հրանտ Մաթևոսյանի տանը եղել է ցանկալի հյուր, որովհետև Հայաստանում շատ քչերը գիտեն, որ Հրանտ Մաթևոսյանի առողջական խնդիրների անմիջական լուծման պատասխանատվությունը Ռուբենը վերցրել է իր վրա, մեր մեկ այլ ընկերոջ` Վարդանի հետ միասին, և առաջին վիրահատության բոլոր ծախսերը արել է Ռուբենը, իհարկե դրա մեջ նաև դեր է խաղացել իմ և իր ընկերության գործոնը: Ռուբեն Հայրապետյանը` որպես ընկեր, ինձ և իմ ընտանիքին էլ է օգնել, և մեր հակասությունները չեն կարող ազդել ընկերական զգացումների վրա»։

Մինչդեռ, ֆեյսբուքյան իր էջում, պատասխանելով Ռուբեն Հայրապետյանի երեկվա հարցազրույցին, Անդրանիկ Քոչարյանը գրել էր հետևյալը (հատված). «Նախկին ընկերներն այլևս ընդհանուր ընկերներ չեն կարող ունենալ: Դուք ձեր շրջապատն ու ընկերներին ընտրել եք դեռևս 2008-ի մարտի 1-ից հետո և շարունակաբար հանդես եք եկել այդ շրջապատի շահերի սպասարկուի դերակատարմամբ...»:

Հիշեցնենք՝ «Շաբաթ երեկո Կարմենի հետ» հաղորդումը տեղի է ունեցել 2016թ. հոկտեմբերին:

 

Նշենք, որ նույն հարցազրույցի առիթով լրագրող Գոհար Վեզիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Նեմեց Ռուբոյի դեմ տասնամյակներ եմ (ենք) պայքարել, և էդ տեսակի վարքաբանական դրսևորումներն ինձ գոնե անակնկալի չեն կարող բերել: Շատ կարճ՝ հավատում եմ, որ Քոչարյան Անդոն խաբար է արել Նեմեցին, թե թռի՝ հետևիցդ գալու են: Էլի շատ կարճ՝ չեմ հավատում Քոչարյանի Անդոյի պատասխանին, թե Նեմեցն իրա շրջապատը Մարտի 1-ից հետո է ընտրել: Անդրանիկ Քոչարյանը, լինելով Մարտի 1-ի Փաստահավաք խմբի առանցքային դերակատար, ամեն ինչ արել է, որ քաղաքացիական սպանդն իրականացնող օլիգարխների ու նրանց սպասարկող թիկանզորերի ցանկից դուրս մնա Ռուբեն Հայրապետյանի անունը: Փակագծեր առայժմ չբացեմ: Քոչարյան Անդոյի մասով լիքը գրելիք կա, բայց ժամանակս շատ թանկ եմ գնահատում էդ մասով: Համ էլ բազմաֆրոնտ դավաճաններին կարևորելու անհրաժեշտություն չկա: Էլի կարճ ՝ բումերանգի էֆեկտն ամենազոր ա: Հա, մեկ էլ՝ որպես գործող իշխանության համակիր, ավելացնեմ՝ Քոչարյանի Անդոն մերթընդմերթ սիրահարվելու խասյաթ ունի: Ի՞նչ կապ կա՝ կհարցնեք: Շատ անուղղակի՝ էսօր Նեմեցին ա ասել թռի, երեկ էլ իր ֆլիրտի օբյեկտին է խոստացել՝ քեզ կօգնեմ և ում ինչ գործով ուզում ես՝ փակել կտամ, դու մենակ գրի: Երկրում իրողություններ են փոխվել ու հին բառամթերքն էլ տեղին չէ, բայց Անդոն կարող է թարս աճած խիյարի վրա տնգվի, եթե սենց շարունակի»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին