▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համացանցում հայտնված Արթուր Վանեցյանի լուսանկարը մեծ իրարանցում է առաջացրել

Սյունիքում էպոխա է փակվում. Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունը խանդավառությամբ է ընդունվել երկրամասում,-այս մասին գրում է «Սյունյաց երկիր» թերթն ու մանրամասնում․

«Սեպտեմբերի 16-ին Քաջարանում երկակի իրավիճակ էր. գաղութարարները սուգ էին հայտարարել, իսկ արժանապատիվ քաջարանցիները շամպայն էին բացում…

Տոնական օր էր նաեւ Կապանի բեռնատարների վարորդների համար. նրանք էլ հույս էին փայփայում, թե Արթուր Վանեցյանի բեռնատարներին, ի վերջո, իրենց բեռնատարները կփոխարինեն:

Ամենակարեւորը, սակայն, դա չէր:

Քաջարանից մեզ ուղարկել են լուսանկարներ, որոնցում պատկերված է 2016 թ. հոկտեմբերի 6-ի օրը, երբ Սյունիքի նորանշանակ մարզպետն ուղղաթիռով այցելեց Կապանի օդակայան, իսկ այնտեղ բեմադրվել էր դիմավորման ծես:

Նկարներից երեւում է, որ Արթուր Վանեցյանը, ով այդ ժամանակ ԱԱԾ-ի Երեւանի կառույցում պաշտոն էր զբաղեցնում, ուղեկցում է Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին:

Միայն հիմա է հասկանալի դառնում, թե ԱԱԾ-ի Երեւանի պատասխանատուներից մեկը (գրեթե ծպտված) ինչո՞ւ էր ուղեկցում Սյունիքի նորանշանակ մարզպետին:

Լուսանկարները՝ ստորեւ, իսկ մինչ այդ Սյունիքում շրջառնառվող խոսակցությունը, որը, անշուշտ, ճշտման կարիք ունի. իբր Նիկոլ Փաշինյանն Արթուր Վանեցյանին պաշտոնանկ է արել Քաջարանի կոմբինատն ու նրա պաշտոնյաներին իր հովանու տակ վերցնելու համար:

Հիմա՝ ուշադիր հետեւեք ներկայացվող լուսանկարներին:

Հ.Գ.

Ի դեպ, երբ Արթուր Վանեցյանը 2018-ին նշանակվեց ՀՀ ԱԱԾ-ի պետ, գրեթե անմիջապես Քաջարանի կոմբինատի պատասխանատուները քաղաքացիական տասը հայց (միանգամից) ներկայացրին «Սյունյաց երկրի» եւ նրա խմբագրի դեմ, որոնք մինչեւ այժմ քննվում են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում»։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին