▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համաշխարհային համբավ ունեցող կարդիոլոգ Հրայր Հովակիմյանը հեռացել է Սերժ Սարգսյանի դրածոյի խաբեության պատճառով

 

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

 

 

 

 

 

 

«Այսօր ստույգ աղբյուրից տեղեկացա, որ Հրայր Հովակիմյանը, ով համաշխարհային համբավ ունի և համարվում է աշխարհի 5 լավագույն կարդիոլոգներից մեկը, ով հիմնադրել է Մարաշի կլինիկան և երկար տարիներ աշխատել այնտեղ (այդ թվում` հազարավոր երեխաների սիրտ է անվճար վիրահատել), հեռացել է կլինիկայից Սերժ Սարգսյանի հետ չգիտեմ` ինչ կապ ունեցող, բայց միարժեքորեն նրա դրածո նախկին տնօրենի խաբեբայության, նրա անվան հետ խաղալու, նրա անվան տակ խոշոր գումարներ հիվանդներից կորզելու պատմություններից զզված:

Նա արտագաղթել է ԱՄՆ, ուր անգամ ԱՄՆ մասշտաբներով շատ բարձր վարձրատրությամբ շարունակում է աշխատել մասնագիտությամբ՝ չնայած մեծ տարիքին: Թեև նա պարբերաբար Հայաստան է գալիս և անվճար վիրահատություններ կատարում բարդ խնդիրներ ունեցող հիվանդների, հատկապես երեխաների համար, սակայն նրա՝ Հայաստանում մշտապես չլինելը մեծ հարված էր ոչ միայն մեր համաքաղաքացիների առողջությանը, այլև հայաստանյան առողջապահության միջազգային վարկին: Կարծում եմ` նրա Հայաստան վերադարձնելը երկրի կարևորագույն խնդիրներից է: Խնդիր, որը կլինիկայի նոր տնօրենի պաշտոնակատարին, եթե չի հաջողվում (այս նշանակումից արդեն 9 ամիս է անցել), ապա պետք է դառնա ԱՆ նախարարի, անգամ՝ անձամբ վարչապետի հոգածության առարկա: Այոʹ, երկիր կառուցելու համար Ալեքսանդր Մյասնիկյանի պես պետք է հատ առ հատ համոզել, խնդրել և Հայաստան բերել մեծանուն և տաղանդավոր մասնագետներին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին