▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համաշխարհային հանրությունը թող Պուտինի քամակը համբուրի. Ղրիմի հայը` ուկրաինացուն

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ Ղրիմում ապրող հայը վիճում է երկրամաս ժամանած Կիևի ակտիվիստներից մեկի հետ, ով ասում էր, թե միջազգային հանրությունը «շուտով տալու է Պուտինի քամակին»: Նշելով, որ իրենք պաշտպանում են Ուկրաինայի հարցում ՌԴ նախագահի քաղաքականությունը, հայն  ասում է.  «համաշխարհային հանրությունը թող Պուտինի քամակը համբուրի»: 

Հատկանշական է, երբ ուկրաինացին, իմանալով, որ զրուցակիցը հայ է, զարմանում է, որ հայը որոշել է կռվել Ուկրաինայի դեմ ու  հարցնում է. «Իսկ Պուտինի գործերը Հայաստանում լա՞վ են»: Հայը պատասխանում է. «Գերազանց», ինչին ուկրաինացին հեգնում է, թե հակառակն է լսել...

Նշենք, որ տեսանյութը միանշանակ չի ընկալվել համացանցում ու շատերը զայրացած են փաստից, որ «բրոնիժիլետով  հեռուստաաստղ դառնալու պատրաստ տաքգլուխը» բարձրաձայնում է իր հայ լինելու մասին:  

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԴԻՏԵԼ ԱՅՍՏԵՂ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին