▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համբերությունը սեր է. Հռոմի պապը ներողություն է խնդրել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ներողություն է խնդրել իր վարքագծի համար, երբ կորցրել է համբերությունը և հարվածել ուխտավոր կնոջ ձեռքին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Համբերությունը սեր է։ Երբեմն մենք կորցնում ենք համբերությունը, ինչպես ես՝ երեկ։ Եվ այսօր ես ներողություն եմ խնդրում երեկվա վատ օրինակի համար»,- չորեքշաբթի օրը ասել է պոնտիֆիկը՝ ավանդական քարոզով դիմելով Նոր տարվա առիթով հավաքված հավատացյալներին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հռոմի պապը նյարդայնացել էր ու հարվածել իր ձեռքն ուժգն քաշող կնոջ ձեռքին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին