▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանդիպեցի «Էջմիածին» դաշինքի անդամների և Վաղարշապատի բնակիչների հետ․ Լևոն Քոչարյան

Այսօր հանդիպում ունեցա «Էջմիածին» դաշինքի ավագանու անդամների և Վաղարշապատի բնակիչների հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լեւոն Քոչարյանը:

Նա հայտնել է, որ խոսել են երկրում առկա սոցիալական, իրավական և անվտանգային խնդիրների մասին, արծարծվել են բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերվել են պայքարի նոր մեթոդներին, սխալների շտկմանը և այլն:

«Կարծում եմ, որ այսպիսի շփումները առաջնահերթային նշանակություն ունեն, քանի որ նման հանդիպումների ընթացքում է հնարավոր լինում «առաջին ձեռքից» իմանալ մարդկանց խնդիրների, պահանջների և սպասելիքների մասին: Առաջիկայում նման ֆորմատով հանդիպումները մարզային բնակչության հետ կլինեն շարունակական»,- գրել է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին