▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հանդիպում է, ղժղժում, էշ-էշ դուրս տալիս. բա բառապաշա՞րը». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ղժղժանը

Պաշտոնակատար կոչեցյալն ամոթ, պատիվ, արժանապատվություն չունի։ Նա շարունակում է «անկեղծ» և «պատահական» հանդիպումները, ողորմելի պաշտոնյաների կողմից հրապարակներ քշված խեղճուկրակ ամբոխի հետ։ Հանդիպում է, ղժղժում, էշ-էշ դուրս տալիս։ Բա դրա բառապաշա՞րը․ «խի, գնում ա․․․» և վերջապես «տղամարդալամիշ»։

Եվ սա ներկայացնում է քո երկիրը։ Թող ու փախի, եթե այս մակարդակի ղեկավար ունես։ Իմացա նաև, որ այս ողորմելին, առաջին և երկրորդ նախագահներին հրավիրում է բանավեճի։ Իհարկե, հրավերն ընդունել կամ չընդունելը նրանց որոշելիքն է։ Ուղղակի չեմ պատկերացնում, թե այդ երևույթի հետ, որը ոչ մի սրբություն չունի, որի համար ապրելակերպը հենց սուտն ու կեղծիքն են, ինչպե՞ս կարելի է բանավիճել։ Այդ երևույթի հետ հիանալի շոու, այո՛ շոու կլինի, եթե նրա հետ «բանավիճեն» իր բնույթի գործիչներ՝ Խաչիկ Ստամբոլցյանն ու Արշակ Սադոյանը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին