ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր հրապարակել՝ կից կատարելով հետևյալ գրառումը.
![]()
«Մի քանի տասնյակ սպաների կանանց հրավերով Արցախում եմ։ Մեկնում եմ Մեխակավան՝ ինչպես սպաների կանանց, այնպես էլ զինվորների հետ հանդիպման։ Իսկ մինչ ճանապարհ մեկնելը չէի կարող կանգառ չանել Արցախի խորհրդանիշի մոտ»:
Ավելի ուշ, Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ Հանդիպում հայրենիքի պաշտպանների հետ


