▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանգստից վերադառնալիս մուտքի մոտ ամուսիններին կողոպտել են. armlur.am

Armlur.am-ի աղբյուրները հայտնում են, որ այսօր վաղ առավոտյան Արաբկիր վարչական շրջանի Տիգրանյան փողոցի 5 շենքի մուտքերից մեկում կողոպտել են ամուսինների: Մեր տեղեկություններով, նրանք հանգստից վերադառնալիս են եղել, երբ մուտքի մոտ երեք անձ հարձակվել են ամուսինների վրա, գողացել նրանց մոտ եղած զարդերն ու գումարը: Մեր տեղեկություններով, ամուսինը փորձել է դիմադրել, որի պատճառով էլ դեմքին հարված է ստացել: Հարևանները պատմեցին, որ դժվար թե այդ անձինք զույգին դարանակալած լինեին, միգուցե այլ հանցանքից էին վերադառնում և թիրախավորել էին ամուսիններին: Ոստիկանությունից հաստատեցին մեր ունեցած տեղեկությունը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին