▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանուն աթոռի քո երեխուն, կնոջն էլ, ժողովրդին էլ փորձելու ես տալ Ալիևին. Սաղաթելյանը՝ Փաշինյանին

Մեր երկրում պտտվում է պարտության, ամոթի և խայտառակության ուրվականը։ Այս մասին Եղեգնաձորում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում ասաց, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը՝ Եղեգնաձորում տեղի ունեցող հանդիպման ընթացքում։

«Պարզվում է նաև, որ այդ ուրվականը նաև հարբած է։ Այսօր ընկել էր Հայաստանի գյուղերը, կրկին ջղաձգվել էր, զառանցում էր»,- նշեց նա՝ մեկնաբանելով քարոզարշավի ընթացքում Փաշինյանի հնչեցրած արտահայտությունները։

Անդրադառնալով անելիքներին և Հայաստանի ապագային, Իշխան Սաղաթելյանն ասաց.

«Հունիսի 20-ին փակելու ենք պարտության էջը և այս «քաջ Նազարին» ուղարկելու ենք պատմության աղբանոց։ Այս մարդը մեր ժողովրդին շարունակում է վախեցնել պատերազմով։ Հաճախ մեր ժողովրդին, այս օրերի զիջումները հիմնավորում է նրանով, որ նոր պատերազմ չլինի՝ պետք է նոր տարածքներ տալ։ Մենք ասել ենք՝ այս զիջումների դեմը կարող է առնել միայն հզոր բանակը»։

Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ «պատրաստ է որդուն փոխանակել գերիների հետ»  հայտարարությանը, Իշխան Սաղաթելյանը նշեց.

«Արա, տղա ես, քո տղուն հերություն արա, ու էդ երեխեքին մի խառնի քաղաքականության հետ։ Մենք  գիտենք, որ դու հանուն քո աթոռի քո կնոջն էլ, երեխեքին էլ, ժողովրդին էլ փորձելու ես տաս Ալիևին»։

Եղեգնաձորյան հանդիպումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին