▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հանուն մեր հայրենիքի և գալիք սերունդների պարտավոր ենք Շուշին հետ բերել»

ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուշի։ Մեր հայ Շուշին: Մեր հայկական բերդաքաղաքը։ Այն լույսերը պետք է մարենք և հետո նորից լուսավորենք մեր հայկականով, մեր ազգայինով։


Տղե՛ս, Հրանտ Մաթևոսյանի այս խոսքերը հիշի՛ր և երբեք չմոռանա՛ս. «Էս աշխարհը մարդակերի աշխարհ է, զավա՛կս, չափազանց բարի լինել՝ կնշանակի հանձնվել։ Չպիտի հանձնվես, զավակս, ծաղիկը, որ ծաղիկ է, խոտը, որ խոտ է էլի պաշտպանություն ունի, դառնություն ունի, փուշ ունի։
Էս կյանքում ոչ մեկը ոչ մեկի լավ ապրելը չի ուզում, հա՛, էտ սուտ է, էտ հեքիաթ է, որ ասում են՝ բարեգործ ենք, օգնում ենք, տալիս ենք... Չէ մի չէ, էտ անում են, որ դու միշտ կարիքի մեջ լինես, որ իրենց ենթակայության տակ մնաս...
Տանջանքը մարդու համար է, զավակս, սկզբում տանջվում են վերջի համար։ Քո մեջ կա տանջանքին դիմակայելու ընդունակություն ու որքան ուժեղ է «ես»-ը, այնքան ուժեղ է «մենք»-ը։
Քոնն ուրիշին չտա՛ս։ Ինչքան տվեցիր՝ տանելու են, ինչքան տարան՝ խփելու են, ինչքան խփեցին՝ ուժեղանալու են, ուժեղացան՝ քամահրելու են... »:
Մենք ունենք պարտք Շուշիի և մեր տղաների առջև։ Մենք վրեժ ունենք։ Հանուն մեր Հայրենիքի և գալիք սերունդների պարտավոր ենք Շուշին հետ բերել և պահել հավերժ»:

Աղբյուրը` Թևան Պողոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին