▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրահավաք Հանրապետության հրապարակում. Ուղիղ միացում

 

«Իմ քայլը» ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը Հանրապետության հրապարակում: 

Հիշեցնենք, որ մինչ հանրահավաքը տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը, որի ժամանակ ԲՀԿ առաջնորդը հաստատել է, որ առանց նախապայմանների իրենք մայիսի 8-ին կրկին սատարելու են ժողովրդի թեկնածուին: 

Իսկ ՀՀԿ խմբակցության նիստից հետո, որին մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը,Հանրապետական կուսակցությունը հանդես է եկել  հայտարարությամբ: 

ՀՀԿ-ն մասնավորապես հայտարարել է, որ մայիսի 8-ին Ազգային ժողովում կայանալիք վարչապետի ընտրության ժամանակ կողմ կքվեարկի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին: ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու: 

Հիշեցնենք նաև , որ երեկ տեղի էր ունեցել Ազգային ժողովի հատուկ նիստ, որի ժամանակ 45 կողմ, 55 դեմ ձայների հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում:

 Ուղիղ միացումը` Ազատություն ռադիոկայանի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին