▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրապետականների մեջ կան ծպտյալ ելքականներ. Նիկոլ Փաշինյան

ԱԺ-ում քննարկված նախագծերի քվեարկություններից առաջ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է . «ՀՀ 4-րդ նախագահի ընտրություններին արձանագրվել է 90 կողմ։ Սա ցույց է տալիս, որ ի հեճուկս Վահրամ Բաղդասարյանի, ոչ թե ընդդիմության մեջ կան ծպտյալ ՀՀԿ-ականներ, այլ ՀԿԿ-ականների մեջ կան ծպտյալ ելքականներ»։ Սրան ի պատասխան Վահրամ Բաղդասարյանն ասել է. «Ի ուրախություն Նիկոլ Փաշինյանի, պետք է հայտարարեմ, որ ՀՀԿ-ն 58 հոգանոց է, մինչդեռ մենք արձանագրել ենք 90 կողմ ձայն»: Նման հումորային մթնոլորտում էլ ԱԺ քառօրյան ավարտվեց, իսկ թե ինչ օրինագծեր քվեարկեցին՝ նույնպես կարող եք դիտել տեսանյութում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին