▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀԱՕԿ-ի դռները կապարակնքել են…Սա իրականում միջազգային մակարդակի խայտառակություն է»

««Արարատցեմենտ»-ում, «Մուլտի Վելնես»-ում, Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում, «Մուլտի Սթոուն» ընկերությունում, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում ու Օլիմպավանում խուզարկություններն ավարտվել են»,- լրագրողներին հայտնել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
«ՀԱՕԿ-ը կապարակնքվել է և դադարեցրել գործունեությունը։ Սա իրականում միջազգային մակարդակի խայտառակություն է, սրանով շատ մեծ վնաս է հասցվում ՀՀ միջազգային հեղինակությանը, նման նախադեպ քաղաքակիրթ աշխարհում երբևէ չի եղել։ Այս գործողության աղետաբեր հետևանքները ՀՀ իշխանությունները և այն անձինք, ովքեր ստանձնել են այս գործընթացի պատասխանատվությունը, շատ կարճ ժամանակահատվածում տեսնելու են»,- ասել է նա:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին