«Հարավային և հարավ-արևելյան ուղղություններում ընթացող առանձին օջախային մարտերում մեր ԶՈՒ-ն կարողացել է հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր և ապահովել որոշակի առաջխաղացում»,- այսօր՝ ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա ասաց, որ այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակվում են. դրանք, ըստ Հովհաննիսյանի, մեծ ինտենսիվություն չունեն, թեպետ կիրառվում են բավականին շատ զենքեր և զինատեսակներ:
Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։


