▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարցեր չկա՞ն,որովհետև չեն էլ լսել, բայց լավ բան ա... Վարչապետը՝ նախարարներին

Կառավարությունն ընդունել է որոշում, որի համաձայն ԱՄԷ-ում, Բահրեյնում, Կատարում, Քուվեյթում և Օմանում կացության կարգավիճակ ունեցող Հնդկաստանի քաղաքացիները հնարավորություն կստանան ՀՀ մուտքի վիզա ձեռք բերել ՀՀ սահմանային անցման կետերում: Հիմնավորման համաձայն՝ համապատասխան որոշման ընդունումը պայմանավորված է այդ տարածաշրջանից դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքը խթանելու անհրաժեշտությամբ: Տարեցտարի ավելանում է Պարսից ծոցի տարածաշրջանից ինչպես զբոսաշրջային, այնպես էլ գործնական նպատակներով Հայաստան ժամանողների թվաքանակը: Ներկայումս չվերթներ են իրականացնում ԱՄԷ-ից FlyDubai, Air Arabia, իսկ Կատարից՝ Qatar Airways ավիաընկերությունները: Ապագայում ակնկալվում է ավելացնել ինչպես արդեն մեր շուկայում գործող ավիաընկերությունների չվերթների քանակը, այնպես էլ ներգրավել այդ տարածաշրջանի այլ ավիաընկերություններին՝ նոր թռիչքներ իրականացնելու նպատակով:

Ի դեպ, հարցն ԱԳ Նախարար Էդուարդ Նալբանդյանի կողմից ներկայացնելուց հետո, վարչապետ Կարեն Կարապետյանն այսպես արձագանքեց՝ Հարցե՞ր, առարկություննե՞ր զեկուցողին,չկա՞ն, գուցե այն պատճառով, ոչ չեն էլ լսել, բայց լավ բան ա...  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին