▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարգանքի տուրք՝ առաջնագծում զոհված հայորդիների հիշատակին

Գիտելիքի և դպրության օրն այս տարի Երևանի համար 147 և 174 դպրոցներում ինքնատիպ էր ու առանձնահատուկ: Օրվա միջոցառումների մեկնարկը կրթօջախներում տրվել է հարգանքի տուրք մատուցելով: 

 Մայրաքաղաքի 174 դպրոցում հանդիսավորությամբ բացվել է կրթօջախի սան, այս տարվա ապրիլին առաջնագծում հերոսաբար զոհված Հրաչ Մուրադյանի փառքի սրահը, որին ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը, ինչպես նաև Հրաչ Մուրադյանի ծնողները: Ներկաները համոզմունք են հայտնել, որ դպրոցի այս սրահը խոնարհումի յուրօրինակ վայր կդառնա սաների համար՝ ճշմարիտ հայրենասիրություն սերմանելով մատաղ սերնդի հոգիներում: 
 Այս տարվա ապրիլին առաջնագծում զոհված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանն էլ Երևանի համար 147 դպրոցի շրջանավարտ էր: Հայրենասեր աշակերտի մասին հիշողությունները վառ են, հպարտությունը՝ անսահման: Սեպտեմբերի 1-ին դպրոց այցելած Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը Ռոբերտ Աբաջյանի ընտանիքի անդամների ու դպրոցի ուսուցչական անձնակազմի և աշակերտների հետ միասին ծաղիկներ է խոնարհել Արցախի հերոսի հիշատակը հավերժացնող փառքի սրահում: Թե՛ ուսուցչական անձնակազմը և թե՛ դպրոցի աշակերտները նշել են, որ կրթօջախի պատերից ներս միշտ է թևածում հերոս հայորդու անունը, ինչն իր հերթին նաև յուրովի պատրավորեցնում է իրական հերոսի ոգով դաստիարակել կրթօջախի ներկա ու ապագա բոլոր սերունդներին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին