▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարսանիքին ընդառաջ ամբողջությամբ այրվել է զույգի նորակառույց բնակարանը

Armlur.am-ը գրում է. Երեկ երեկոյան դժբախտ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Մասիս քաղաքում: Ժամը 21:30-ի սահմաններում քաղաքի 5-րդ փողոցի թիվ 6 տանը հրդեհ է բռնկվել: Մոտ մեկ ժամ անց միայն հրդեհը մարվել է: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ ամբողջությամբ այրվել է Փայլակ Հարությունյանին պատկանող բնակարանը: Մասնավորապես, տան լոգասենյակը, մառանը, խոհանոցը, հյուրասենյակը՝ գույքով և տանիքի կառուցատարրերը (մոտ 70 քմ): Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով` մի քանի օրից պետք է տեղի ունենար տան ավագ որդու հարսանեկան արարողությունը: Զրույցում Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հայտնեց, որ մարզպետարանը որոշակի աջակցություն կցուցաբերի փաստի առաջ կանգնած ընտանիքին: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին